Ջրային կոմիտեն մեկնարկել է ջրամատակարարման համակարգերի ու խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման ծրագիր Երևանում և մարզերում

Ջրային կոմիտեն մեկնարկել է ջրամատակարարման համակարգերի ու խմելու ջրի ցանցերի հիմնանորոգման ծրագիր Երևանում և մարզերում

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ջրային կոմիտեն 2025թ․ դեկտեմբերից սկսել է ջրամատակարարման համակարգերի և խմելու ջրի բաշխիչ ցանցերի հիմնանորոգման 13 կապիտալ աշխատանքների ծրագիր։ Ծրագրի ավարտը նախատեսված է այս տարի։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։ 

Ծրագրով նախատեսվում է վերանորոգել առավել վթարային ջրամատակարարման համակարգերը Երևան քաղաքի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում՝ Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում (Արմավիրի մարզ), Ալավերդի համայնքում (Լոռու մարզ) և Աշտարակ համայնքում (Արագածոտնի մարզ)։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ջրամատակարարման բաշխիչ ցանցերի ավելի հուսալի կառավարում, նվազեցնել շահագործման ծախսերը և բարելավել խմելու ջրի որակը։ Ակնկալվում է նաև տարեկան շուրջ 191 լ/վ ջրաքանակի խնայողություն, ինչը հնարավորություն կտա բարելավել ջրամատակարարման ժամանակացույցը Երևանում և մարզերում։

Ներկայում իրականացվող աշխատանքների ծավալները հետևյալն են․

- Նուբարաշեն վարչական շրջան՝ 47.5 կմ,

- Աջափնյակ վարչական շրջան՝ 38.5 կմ,

- Կենտրոն վարչական շրջան՝ 18 կմ,

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 14.5 կմ,

- Մարզերում՝ 22 կմ։

Ծրագրի շահառու է շուրջ 6300 տնտեսություն։

Մարտ 06, 2026 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր