Սևանա լճում սիգի որսը խստիվ կարգելվի. Էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է

Սևանա լճում սիգի որսը խստիվ կարգելվի. Էկոպարեկային ծառայությունը զգուշացնում է

Ս/թ. նոյեմբերի 20-ից մինչև 2027 թ. փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ կարգելվի սիգի արդյունագործական որսը (ՀՀ կառավարության 2026 թ. փետրվարի 5-ի N 120-Ն որոշում):

Արգելքի գլխավոր նպատակն է՝ ապահովել ձկնատեսակի բնական վերարտադրության (ձվադրման) ժամանակաշրջանում անհրաժեշտ պայմաններ, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։

Խիստ վերահսկողություն և նավակների դուրսբերման պահանջ

Որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը լճի ողջ տարածքում սահմանելու է խիստ հսկողություն։ Գերատեսչությունը հատուկ զգուշացնում է, որ նոյեմբերի 20-ից հետո լճում չպետք է գտնվեն որսի նպատակով օգտագործվող նավակներ և որսամիջոցներ (ցանցեր)։ Դրանց սեփականատերերին և օգտագործողներին կոչ է արվում մինչև սահմանված ժամկետը ապահովել դրանց դուրսբերումը ջրային տարածքից՝ օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Ընդգծվում է, որ Սևանա լճի ձկնային պաշարների պահպանումը բնապահպանական առաջնահերթություն է: Ապօրինի որսի և սահմանված կանոնների խախտման յուրաքանչյուր դեպք կարժանանա իրավական գնահատականի, իսկ օրինազանցները կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության։



Նոյեմբեր 17, 2026 at 21:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր