

ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1619-Ն որոշմամբ հաստատվել է Ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը, որի իրականացնողն է «Բա-ԳԻՆ գիտությունների և արհեստական բանականության կենտրոն» հիմնադրամը (ARCS-ai)։ Ծրագրի հաստատված բյուջեն 14 մլն դոլար է, որից 7 մլն-ը տրամադրվելու է ՀՀ Կառավարության կողմից։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում ձևավորել ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական, կրթական և տեխնոլոգիական կարողություններ՝ պետություն-մասնավոր համագործակցության և 1:1 համաֆինանսավորման սկզբունքով։
Կենտրոնն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է նոյեմբերի 20-ին Երևանում անցկացված DigiTec ցուցահանդեսի շրջանակում NVIDIA-ի Ֆիզիկական արհեստական բանականության սիմուլյացիոն գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանի կողմից։
Կենտրոնը կմիավորի Հայաստանի առաջատար համալսարանների մասնագետներին, ուսանողներին և կհամախմբի ոլորտում առկա հետազոտական հնարավորությունները՝ նպաստելով ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում Firebird AI նախաձեռնության բարձր փհզորության հաշվարկային ռեսուրսները հնարավորություն կտան իրականացնել բարդ գիտահետազոտական աշխատանքներ, մշակել եւ փորձարկել արհեստական բանականության նոր մոդելներ։ Միաժամանակ NVIDIA-ի եւ Agile Robots-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում ռոբոտաշինության եւ ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում առաջատար տեխնոլոգիաների ներդրմանն ու զարգացմանը։
Նոյեմբեր 20, 2026 at 18:45
