

ԱրմԻնֆո
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Վերահսկիչ պալատի` «GeoProMining Gold» ընկերությունում անցկացված ստուգումների արդյունքների հիման վրա 1-2 շաբաթից եզրակացություն կպատրաստի: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` նախարարությունը Վերահսկիչ պալատի եզրակացությունը վերջերս է ստացել եւ դեռ չի հասցրել ծանոթանալ նրա հետ:
«Կարծում եմ, մենք եզրակացություն կպատրաստենք 1-2 շաբաթից»,- հայատարարեց նախարարը: «Ընկերության աշխատանքի ընթացքում մենք ստացել ենք հումքի արդյունահանման պլանային ցուցանիշների կատարման վերաբերյալ տեղեկություններ: Ներկայումս մենք հետաքննություն ենք անցկացնում, որի արդյունքները կհրապարակվեն»,- հավելեց նախարարը:
Նոյեմբեր 18, 2010
