ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 01.11.10-12.11.10.թթ ընկած ժամանակահատվածում ավարտվել են ստուգումները 26 կազմակերպություններում: Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 25 վարչական որոշում 2.39մլն.դր գումարով և հաշվարկվել է 1.1մլն.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Այս մասին հայտնում են
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքում /«Արծվաբերդի ա/տ »/ հայտնաբերված ապօրինի հատված 34 ծառերի համար հաշվարկվել է 698.25 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատՃառված վնասը:
Լոռու ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի 1վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 16.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատՃառված վնաս:
Կոտայքի ՏԲ-ի վարույթին հանձված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել է 157.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 700.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1420.5հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 54.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Առգրավվել է 54 հատ <կարաս>և <ծածան> տեսակի ձկներ և 54գծմ ձկնորսական ցանց:
Վայոց ձորի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի որսի 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 8.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի 2 դեպքի համար կայացվել է 60.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 14.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից բռնագրավված և Գեղարքունիքի ՏԲ հանձնված 1.5կգ խեցգետին և 16 հատ «կարաս» տեսակի ձուկ կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ 85 հատ «կարաս» և 4 հատ «կողակ» տեսակի ձուկ սահմանված կարգով հանձնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցին:
Ընդերքի պահպանության ոլորտ` ավարտվել են ստուգումները 3 կազմակերպություններում : Կայացվել է 350.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից իրականացվել է ստուգում 4 կազմակերպություններում, ինչի արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Երևանի ՏԲ կողմից 4 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Շիրակի ՏԲ կողմից ստուգման արդյունքում կայացվել է 200.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 103.2հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
ԸԵՄՎԲ կողմից «Կոարլինի» ՍՊԸ-ում ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ կողմից 1 կազմակերպությունում /«Մերձմոսկովյան»ԲԲԸ/ ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի 1 վարչական որոշում և հաշվարկվել է 12.8հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի ՏԲ կողմից քաղ. Հովհաննես Մանուկյանի ստուգման արդյունքում կայացվել է 80.0հազ.դր. գումարի 1 վարչական տուգանքի որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Երևանի ՏԲ կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Արմավիրի ՏԲ կողմից հայտնաբերված խախտումների համար 2 տնտեսվարող սուբյեկտներ ի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի 2 վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 130.0հազ.դր. ընդհանուր գումարի 2 վարչական տուգանքի որոշում:
Լոռու ՏԲ – ի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ-ի կողմից հայտնաբերված հողային օրենսգրքի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի 1 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
ԸԵՄՎԲ ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
ԲՊՏ ԿՀԹՎՆ բաժնի կողմից ստուգման արդյունքում արձանագրվել է խախտում, որի համար կայացվել 100.0հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում և հաշվարկվել է 130.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Երևանի ՏԲ կողմից իրականացված ստուգման արդյունքում բնապահպանական խախտման վերացման պարտադիր կատարման հանձնարարականի չկատարման համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.78մլն.դր:
Նոյեմբեր 18, 2010
