

Regnum.ru
«Պետությունը հստակ պատկերացում ունի բոլոր երեք խնդիրների մասին, որոնք կարող են առաջանալ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում…»,- Այս մասին նոյեմբերի 22-ին` Սեւան քաղաքում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հանձնաժողովի տվյալներով` ծրագրվում է ապամոնտաժել եւ նոր վայրեր տեղափոխել 520 օբյեկտ, որոնցից 203-ը կապիտալ շինություններ են եւ 317-ը ժամանակավոր տնակներ:
Փոխվարչապետը հայտնեց, որ ներկայումս արդեն ապամոնտաժվել եւ նոր վայր է տեղափոխվել 61 կառույց, որոնցից 30-ը «Լավանդա Սիթի»-ի շինություններն են:
Նոյեմբեր 26, 2010
