

Արմենպրես
ՀՀ բնապահպանության նախարարությունում դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված էր Սեւանա լճում սիգի եւ իշխանի վերարտադրության շրջանում ձկնորսության արգելանքի ռեժիմի կիրառման եւ պահպանման հետ կապված խնդիրներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության նախարարությունից, նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը 2010թ դեկտեմբերի 9-ից մինչեւ 2011թ հունվարի 20-ը խիստ վերահսկողություն է իրականացնելու ՀՀ մարզերի, համայնքների, ինչպես նաեւ Երեւանի բոլոր շուկաներում:
Դեկտեմբեր 07, 2010
