ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿՆԱՊԱՏՈՒՄ Է ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԿՆԱՊԱՏՈՒՄ Է ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

ԷկոԼուր

Հայաստանը, որն իր տնտեսության զարգացումը տեսնում է հանքարդյունաբերության զարգացման մեջ եւ որտեղ օրեցօր նոր հանքեր են բացվում, դեռեւս չունի այդ ոլորտի ռացիոնալ շահագործման համար հաստատված տեխնոլոգիական նախագծման նորմեր, հանքավայրերի շահագործման տեխնիկական կանոններ և նորմատիվներ: Ինչպես նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ). «Դրանց բացակայությունը գործնականում անհնար է դարձնում տվյալ բնագավառում պետությանն ամրագրված խնդիրների  իրականացումը, մասնավորապես՝ հանքային հումքի նկատմամբ տնտեսության պահանջների բավարարման նպատակով ընդերքի արդյունավետ, համալիր օգտագործման ու պահպանության, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության ապահովումը»: Չնայած այս հանգամանքին` նախարարութունը 2011-2013թթ. նպատակադրվել է ավելացնել`երկարաբանական հետախուզության ծավալները` ապահովելով նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը:

Արդեն իսկ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում երկրաբանահետախուզական աշխատանքների ֆինանսավորումն աճել է մոտ 2.5 անգամ: Հանքային երեւակումների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքվել ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի,Գեղարքունիքի և Կոտայքի մարզերից: 

Դեկտեմբեր 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր