

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Հարցումը կապված էր մամուլում տարածված այն լուրերի հետ, որ Սյունիքի մարզի դատախազությունը պատրաստվում է քրեական գործ հարուցել տեսչության պետի նկատմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների կողմից Ողջի եւ Արաքս գետերի ջրերը աղտոտելու համար պատժի միջոցների որոշման անհամապատասխանության փաստի առթիվ:
Դեկտեմբեր 24, 2010
