ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Հետք

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2010 թ. ստուգումներ է անցկացրել երեք հանքավայրերում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Կապանի լեռնահարստացման կոմբինատում եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում: Առաջինում նախարարությունը բնապահպանական խախտումներ չի հայտնաբերել: Խախտումներ հայտնաբերվել են Կապանի լեռնահարստացման կոմբինատում («Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ) եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ում նախարարությունն արձանագրել է «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի խախտում եւ կիրառել 50 հազար դրամ վարչական տուգանք: 2008 թ. եւս «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ում խախտում էր արձանագրվել` ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի եւ 150 հազար դրամի վարչական տուգանք կիրառվել: 2009-ին կոմբինատը նույն խախտումն է թույլ տվել եւ տուգանվել 100 հազար դրամով:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2010-ին խախտել է ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածը եւ վճարել 100 հազար դրամ վարչական տուգանք, ինչպես նաեւ 457 հազար դրամ` իբրեւ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցում:

Հունվար 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր