ՊԱՏՇԱՃ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ

ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի սանմաքրման և աղբահանության ընդհանուր իրավիճակին ծանոթանալու նպատակով ճանաչողական այցով Երևանում գտնվող գերմանական «Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընկերության նախագահ Հուբերտ Արմբրուստը քաղաքապետին ներկայացրեց իրենց կողմից մայրաքաղաքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Այցի շրջանակում գերմանական ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների սանմաքրման ընկերությունների աշխատանքին, ինչպես նաև այցելել Նուբարաշենի աղբավայր:

Երևանի քաղաքապետն ընդգծեց ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների կարևորությունը. «Երևանի աղբահանության կազմակերպման ամբողջական պատկերի մասով մեզ հատկապես անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Դա թույլ կտա ավելի հիմնավոր և արդարացված առաջարկներ ակնկալել ինչպես բազմաբնակարան շենքերում աղբահանության աշխատանքների կազմակերպման, այնպես էլ ժամանակակից աղբամանների տեղադրման առումով»,- նշեց Կարեն Կարապետյանը:

«Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հավաստիացրին, որ կշարունակեն ուսումնասիրությունները մայրաքաղաքում և ամփոփ կներկայացնեն Երևանում աղբահանությունն արդյունավետ կազմակերպելու առաջարկները:

Հունվար 28, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր