2011-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԻՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍԼԱՔԸ ԿՈՒՂՂԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ

2011-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԻՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍԼԱՔԸ ԿՈՒՂՂԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ

News.am

2011 թվականին Հայաստանի Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվելու են տարբեր նախարարությունների ու հաստատությունների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման կառույցների գործունեությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Միաժամանակ նա նշեց, որ 2011-ին առաջին անգամ կանցկացվի էկոլոգիական աուդիտ, որի ժամանակ կստուգվի շրջակա միջավայրի աղտոտվածությունը: «Մենք կստուգենք շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը, ինչպես նաեւ կփորձենք վեր հանել դրա պատճառները»,- ասաց նա ու հավելեց. «Հաջորդ նորարարությունը 2011-ին ստուգումները կանցկացվեն կոնկրետ ծրագրերով»:

Նոյեմբեր 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր