ԷկոԼուր-www.mnp.am
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 31.01.11-04.02.11.թթ ընկած ժամանակահատվածում կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տեսչության տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ տեսչության կողմից կայացվել է 510 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում, հաշվարկվել է 653.13 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է ընդհանուր 110.38 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործով կազմվել է 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 432.75 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 110.0հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Առգրավված 7,5 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Վայոց ձորի ՏԲ կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուը գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ ընդհանուը գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 445.0հազ.դր:
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԱՊՐԻՆԻ ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ 5 ԴԵՊՔ
ԷկոԼուր-www.mnp.am
2010թ. դեկտեմբեր-2011թ. հունվար ամիսներին ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսի և վաճառքի 5 դեպք`
1.Երևանյան տարածքային բաժին – 2 դեպք, արգրավվել է 165 հատ սիգ տեսակի ձուկ:
2. Գեղարքունիքի տարածքային բաժին – 1դեպք, արգրավվել է 37 հատ սիգ տեսակի ձուկ:
3. Կոտայքի տարածքային բաժին – 2 դեպք, արգրավվել է 77 հատ սիգ տեսակի ձուկ:
Ընդամենը արգրավվել 279 հատ սիգ տեսակի ձուկ: Նշանակվել է մեկ վարչական տուգանք 60.0 հազ. դրամ, վնասի հատուցում 30.0 հազ. Դրամ գոմարի չափով: Արգրավված ձկները սահմանված կարգով հանձնվել են` «Սաթենիկ» բարեգործական կազմակերպություն, «Նարեկ» ծերանոց, «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 14 հատուկ դպրոց:
Փետրվար 11, 2011
