ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ $ 10 ՄԼՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ

ԱրմԻնֆո

Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին /ԶՊՄԿ/ $ 10 մլն պետական վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Ներկայացնելով կառավարության որոշումը` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հաղորդել է, որ միջոցները տրամադրվում են ձեռնարկությանը`համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով: Նա ավելացրել է, որ ԶՊՄԿ-ն կարևոր դեր է խաղում երկրի տնտեսական կյանքում, և այդ առնչությամբ պետությունը որոշել է աջակցել ձեռնարկությանը: Նախարարը նշել է, որ պետական միջոցներով ընկերությունն ավարտին կհասցնի տեխնոլոգիական արդիականացումը, ինչի շնորհիվ կբարձրանա վերջինիս արտադրողականությունը և մրցունակությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում նշել է, որ պետության վարկը երաշխավորում է առաջիկա երեք տարիներին ձեռնարկության անխափան աշխատանքն` արտադրական ողջ հզորությամբ: Բացի այդ, 50 մատակարար ձեռնարկություններ, որոնք սպասարկում են ԶՊՄԿ-ին և ունեն 2 հազար աշխատատեղ, կստանան երաշխավորված պատվերներ, ավելացրել է վարչապետը:

Փետրվար 20, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր