ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՏԱՌՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՏԱՌՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ԷկոԼուր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը մարտի 2-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ Սեւանա լճի ափամերձ հատվածում իրականացվող անտառմաքրման աշխատանքների ընթացքին:

Ինչպես հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետին ներկայացվեց, որ գարնան հետ կակտիվանան մաքրման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 283, 3 հա տարածքի մաքրում` Նորատուսի, Սեւանի, Մարտունու, Վարդենիկի ու Վարդենիսի հատվածներում: Տեղեկացվեց, որ 2010թ-ին մաքրվել է 174 հա, որից 167,3 հեկտարը` ամբողջությամբ, մնացած 6,7 հեկտարի մաքրման աշխատանքերն ընդգրկված են 2011թ. ծրագրում:

Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների ամբողջ ծավալով եւ նախատեսված ժամկետներում իրականացումը եւ հանձնարարեց գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Մարտ 03, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր