

ԷկոԼուր-Caldera Resources
2011թ. մարտի 1ին «Caldera Resources» ընկերությունը, Մոնռեալ, հայտնում է, որ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի ղեկավարից գրություն է ստացել, որը ուղղված է իր դուստր ձեռնարկությանը` «Մարջան Մայնինգ » ՍՊԸ-ին:
2011թ. փետրվարի 16-ի գրության համաձայն, 2010թ. հոկտեմբերի 13-ի նախազգուշացումը դադարեցվել է, և հանքաշահագործման լիցենզիայիով նախատեսված պարտականություններ Մարջանի ոսկու և արծաթի նախագծի համար կատարվել են:
«Caldera Resources» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Բիլ Մավրիդիսը գրության այսպես է արձագանքել. «Սույն հայտարարությունը հաստատում է մեր այն տեսակետը, որ «Global Gold»–ը նախազգուշացումը պարզապես օգտագործել է որպես պատճառ` մեր համատեղ ձեռնարկությունը միակողմանիորեն և ապօրինաբար դադարեցնելու համար: Հայաստյանյան մեր թիմը կարողացավ հեշտորեն հաղթահարել նախազգուշական նամակում նշված թերությունները` բավարարելով Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության պահանջները: «Caldera» ընկերությունը ցուցաբերել է պարտավորությունները կատարելու իր կամքը և ունակությունը` համաձայն համատեղ ձեռնարկության մասին համաձայնագրի և հանքաշահագործման լիցենզիայի»:
Հիշեցնենք, որ ընկերությունը մի քանի տարի շարունակ ոսկու հանքավայրերի հանքախուզության եւ շահագործման արտոնագրի երկարաձգման հետ կապված խնդիրներ ունի նախկին ՀՀ բնապահպանության նախարար, եւ ներկայիս ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ սկանդալային պատմությունից հետո:
Պատմությունը 3 միլիոն դոլլարի չափով կաշառքի մասին է, որը նախկին նախարարը պահանջել էր ընկերությունից: Ինքը`նախկին նախարարը, կտրականապես հերքեց մամուլում հայտնված հրապարակումները: Ինչ վերաբերվում է ընկերությանը, ապա Հայաստանում ընկերության ներկայացուցիչները ոչ հերքեցին, ոչ հաստատեցին նման տեղեկատվությունը: Անկասկած, 4 տարին բավարար ժամկետ է, որպեսզի ընկերությունն ու իշխանությունները գան ընդհանուր հայտարարի:
Մարտ 10, 2011
