ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

Արմենպրես

ՀՀ պետբյուջեից հատկացված 18,1մլն դրամով Հայաստանի վեց ջրավազանային կառավարման տարածքներում իրականացվում են հիդրոերկրաբանական մոնիթորինգի վարման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Փիրումյանը, աշխատանքներն իրականացվում են Ախուրյան, Հյուսիսային, Սեւան, Հրազդանյան, Արարատյան, Հարավային ջրավազանային տարածքներում:
 
Հանրապետության ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացման ծրագրի շրջանակներում` պետական բյուջեից հատկացվել է 112,3 մլն դրամ: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների` «Շրջակա բնական միջավայրի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են Հայաստանի 6 ջրավազանների 14 գետավազանների մինչեւ 380 դիտակետերում ջրի որակի տվյալների ստուգում, մթնոլորտային օդի մոնիթորինգ` 7 քաղաքների 15 դիտակետերում:
 
Նախատեսվում է նաեւ Արաքս գետի աղտոտվածության հայ-իրանական եւ «Եվրոպայում մեծ հնարավորությունների վրա անդրսահմանային աղտորոշիչների տարածման դիտարկումների եւ գնահատման համատեղ (EMEP) ծրագրի» շրջանակներում Հայաստանում օդի անդրսահմանային աղտոտման մոնիթորինգներ:

Ապրիլ 01, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր