ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 4 ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  4 ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մարտի 31-ին մի շարք որոշումներ է ընդունել բնապահպանության ոլորտի վերաբերյալ: Նրանցից մեկով հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը։ Եւ եւս երկու որոշմամբ Կոտայքի մարզի Մեղրաձորի և Արարատի մարզի Նորամարգի գյուղական համայնքների հողերի մի մասը փոխադրվել է այլ կատեգորիա` համապատասխանաբար հասարակական կառուցապատման և փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, ինչպես նաև ավազի արդյունահանման համար։

Ապրիլ 05, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր