ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21.03.-01.04.11.թթ ընկած ժամանակահատվածում շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 1մլն280հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 1մլն34 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված 2 գործով կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 43.2հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Արագածոտնի ՏԲ կողմից իրականացված ստուգայցի ընթացքում հայտնաբերվել է ապօրինի հատված 20 հատ դեկորատիվ ծառեր: Մեղավորներին գտնելու համար գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին:
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից արձանագրված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 154.5հազ.դր գումարով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Սյունիքի ՏԲ կողմից իրականացված ստուգայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության և խեցգետնի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 11.5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Շիրակի ՏԲ կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրաված է 50 հատ <կարաս> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <Գյումրու տուն ինտերնատ>: Առգրավված է նաև 2 դնովի ցանց/80.գծմ/:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի ՎԲ կողմից կ տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ,դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի ՏԲ կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի պահպանության ոլորտ
Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժնի կողմից Արմավիրի մարզում իրականացված ստուգումների արդյունքում 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի 3 վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 837.0հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1մլն328հազ.դր գումար:
Ապրիլ 13, 2011
