ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 04.08.11-08.04.11.թթ ընկած ժամանակահատվածում ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 280.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 711.85 հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ վարույթին «Ճամբարակի ա/տ»-ից ստացված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 58.75հազ.դր գումարով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Արագածոտնի ՏԲ կողմից իրականացված ստուգայցի ընթացքում հայտնաբերված դեկորատիվ 32 ծառերի ապօրինի հատման համար հաշվարկվել է 601.5 հազ.դր շրջակա միջավայրին պատճառված վնաս և գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին:
Շիրակի ՏԲ կողմից իրականացված ստուգայցի ընթացքում հայտնաբերված 2 ծառերի ապօրինի հատման համար հաշվարկվել է 51.6 հազ.դր շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրաված 12.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի ՏԲ կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ,դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.1մլն.դր գումար:
Ապրիլ 14, 2011
