ԱՆԱԿՆԿԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՆԱԿՆԿԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ԷկոԼուր

Երկրի օրը` ապրիլի 21-ը, երբ Հայաստանում տարբեր բնապահպանական միջոցառումներ էին անցկացվում, հասարակությունը անակնկալ ստացավ կառավարությունից: Կառավարությունը ապրիլի 21-ին լրացումներ է կատարել  2001թ. ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ (https://www.e-gov.am/gov-decrees/item/19500/)։

Պարզվեց, որ Հայաստանում ավելի քան 500 տնտեսավարող սուբյեկտ ընդերքօգտագործման արտոնագիր ունի, ընդորում նրանց մեծ մասը գործում է ընդերքօգտագործման կատեգորիա չունեցող հողերի վրա: Որոշման էությունն այն է, որ ընդերքօգտագործման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները առանց ավելորդ վարչարարության և ժամանակի կորստի կարող են  նպատակային այլ նշանակության հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության հողամասերի կատեգորիայի:

Այս որոշման արդյունքում համայնքները վարձակալման վճար կստանան իրենց հողերի համար, ինչը շատ ցածր գումար է: Իսկ վարձակալները հանգիստ խղճով կկարողանան աղտոտել գյուղատնտեսական նշանակության հողերը թափոններով եւ պոչերով` վերածելով դրանք անպետք հողերի եւ դրա համար որեւէ տուգանք չվճարելով. «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի համաձայն` իրենցից միլիոնավոր տոննա արտադրական եւ ոչ հազվադեպ նաեւ վտանգավոր աղբ ներկայացնող թափոնները  հարկման չեն ենթարկվում:  

Ապրիլ 26, 2011 at 12:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր