Բնապահպանության նախարարությունը չի կարողանում հաշվել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ծավալը

Բնապահպանության նախարարությունը չի կարողանում հաշվել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ծավալը

News.am

Բյուջետային հատկացումների բացակայության պատճառով  Արարատյան դաշտավայրում uտորերկրյա ջրային ռեuուրuների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուuումնաuիրությունները 2010 թ. չեն իրականացվել: Այդ մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության 2010  թվականի  գործունեության  հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ:

Նախարարությունը նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով, ֆինանսավորման այլ աղբյուրներ որոնելու համար, բանակցություններ է վարում Գերմանական KfW բանկի եւ USAID-ի հետ:

Նշենք, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը Հայաստանի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեն: Դրանք օգտագործվում են եւ ոռոգման, եւ խմելու նպատակով: Սակայն վերջին շրջանում ստորերկրյա ջրերը ինտենսիվ օգտագործվում են ձկնաբուծական տնտեսությունների կողմից: Մասնագետների մի մասը մտահոգություն է հայտնում ստորգետնյա ջրերի անխնա օգտագործման համար:  

Կառավարության որոշմամբ` ձկնաբուծարանները խորքային հորերի վրա տեղադրել են ջրաչափեր, եւ որոշ չափով սահմանափակել ջրի սպառումը:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմավիրի մարզում ներկայում գործում են 147 ձկնաբուժարաններ, Արարատի մարզում` 87: Ընդհանուր առմամբ այդ տնտեսությունները շահագործում են մոտ 450 խորքային հոր:

Ըստ որոշ գնահատականների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում ու դրենաժային համակարգով մղում Արաքս գետը: Համեմատության համար` Սեւանա լճից ոռոգման նպատակներով թույլատրվում է տարեկան բաց թողնել ընդամենը 170 մլն խմ ջուր:

Ապրիլ 26, 2011 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր