

Ռեգնում տեղեկատվական գործակալություն
2011թ. հուլիսի սկզբին Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում (պատկանում է «GeoProMining» ընկերությունների խմբին) կմեկնարկեն կառուցման եւ արտադրության մոդեռնացման աշխատանքներ, այս մասին «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը հայտնեց «GeoProMining» ընկերությունների խմբի փոխնախագահ Սերգեյ Նոսովը:
«GeoProMining»-ը նախատեսում է ավարտել ֆաբրիկայի եւ Սոտքի հանքավայրի վերակառուցումը 2013թ. առաջին քառորդի ընթացքում: «Նախագծային կապիտալ ծախսերը գնահատվում են 100 միլիոն դոլլար, ինչի արդյունքում ֆաբրիկան տարեկան կվերամշակի 1 միլիոն տոննա հանքանյութ` ստանալով 140-150 հազար ունցիա ոսկի (մոտ 4,5-4,7 տոննա` խմբագիր)»,- ասաց Նոսովը: Նա նաեւ հայտնեց, որ ներկայումս կատարվում է Սոտքի հանքավայրի պաշարների վերագնահատում` ինչպես արեւմտյան չափանիշների համաձայն, այնպես էլ Հայաստանում գործող: Արդյունքները հայտնի կլինեն առաջիկա տարվա ընթացքում:
Ապրիլ 27, 2011 at 12:34
