Քննարկվեց Բնապահպանության նախարարության ծառայությունների որակի բարձրացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը

Քննարկվեց Բնապահպանության նախարարության ծառայությունների որակի բարձրացման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը

ԷկոԼուր-ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ նախարարին կից Կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին Կոլեգիայի անդամները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ՊՈԱԿ-ների տնօրենները, բնապահպանության պետական տեսչության տարածքային բաժնի պետերը:

Նիստի օրակարգում ներառված էր «ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման  ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին» հարցը:

Նախարարը   կարևորեց  նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և կոռուպցիոն  ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքներիը:              

Կոլեգիայում առանձին հաշվետվություններով հանդես եկան նախարարության աշխատակազմը, նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիտորինգի վարչությունը և բնապահպանական պետական տեսչությունը:

Նախարարության  ձեռքբերումներից մատնանշվեցին` 

1. Անշարժ աղբյուրներից  մթնոլորտ  արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգի ներդրումը, որի շնորհիվ  2010թ. ընթացքում նախարարություն  ներկայացված 210 ՍԹԱ նախագծերից 90-ը  (45%) ստացվել է էլեկտրոնային տարբերակով:

2. Գործող էլեկտրոնային  համակարգը`  ԲՊՏ տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի միջև, որը ստուգման արդյունքների արագ ներկայացման և  օպերատիվ որոշումների կայացման հնարավորություն է տալիս: Դրա արդյունքում  2010 թվականին  բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ է  իրականացրել հիմնականում բնապահպանական ռիսկեր ունեցող կազմակերպություններում` ունենալով առավել բարձր արդյունավետություն:

3. Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 դեկտեմբերի 18-ի N1578- որոշման`  ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական  մրցութային հանձնաժողով, որի նպատակն է կանխել  ՊՈԱԿ-երում բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու հետ կապված կոռուպցիոն ռիսկերը,  գործնթացն առավել թափանցիկ և վերահսկելի դարձնել:

Մատուցվող  ծառայությունների որակի բարձրացման  և  կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով կարևորվեց`

- արտանետման թույլտվություն ստանալու էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրումը,

- e-մթնոլորտ կայքում ստեղծել հնարավորություն, որպեսզի աղտոտման անշարժ  աղբյուրներ ունեցող  կազմակերպությունները հնարավորություն  ունենան ուղղակիորեն   (on- line) հաշվարկել իրենց ՕՊՕ-ն (օդի պահանջվող օգտագործում` այն ցուցանիշը, որով որոշվում է կազմակերպության պետական հաշվառման ենթակա լինելը) և ավտոմատ կերպով ստանալ  իրավական  ուժ ունեցող տեղեկանք,

- Ուժեղացնել հսկողությունը պետական բյուջեից հատկացված, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների ծախսերի  նպատակայնության ուղղությամբ,

- ներդնել  Էլեկտրոնային գնումների համակարգ`  հնարավորինս նվազեցնելով պատվիրատուի և մատակարարների, կապալառուների  կամ կատարողների անմիջական շփումները:  

- Արագացնել  ֆիզիկական  և իրավաբանական անձանց կողմից ջրօգտագործման  թույլտվությունների, կենսաբազմազանության  և թափոնների կառավարման  ոլորտներում էլեկտրոնային տարբերակով հայտերի ընդունման կարգի մշակման գործընթացը: 

-   Ակտիվացնել նախարարության ներքին աուդիտի բաժնի աշխատանքները,

- Ամբողջովին ինտեգրվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող տեսչական բարեփոխումների ծրագրին:

- Ներդնել տնտեսվարող սուբյեկտների բնապահպանական  հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգ, ինչը կնվազեցնի շփումը ԲՊՏ տեսուչի և տնտեսվարողի միջև,

- պարբերաբար կազմակերպել տեսուչների մասնագիտական  գիտելիքների  և կարողությունների բարձրացմանն ուղղված դասընթացներ:

-   Ստուգումների անցկացման մասին հանձնարարագրերում հստակ ամրագրել ստուգման նպատակների և հարցերի շրջանակաները, ապահովել ստուգումների հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

-  Կառավարման արրդյունավետության բարձրացման նպատակով ՊՈԱԿ-ներում  ստեղծել կառավարման խորհուրդներ: 

- Արագացնել ՊՈԱԿ-ների  ֆիդուցիար հսկողության  (մոնիտորինգի) մոդելի ներդրման  գործընթացը:  Վերջինիս  շրջանականերում` 

- կանոնակարգել ՊՈԱԿ- ների կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանությունը և գնագոյացման   համակարգը,

-  կատարելագործել ՊՈԱԿ-ների աշխատողների վարձատրության համակարգը,

- վերանայել ՊՈԱԿ-ների կառուցվածքները` առավել  համապատասխանեցնելով դրանք ՊՈԱԿ-ների կանոնադրական խնդիրներին: Ներդնել ԲՀՊՏ պահպանություն իրականացնող անձնակազմի թվաքանակի հաշվարկման  նորմեր:

- Իրականացնել ՊՈԱԿ- ների (հատկապես ԲՀՊՏ պահպանություն իրականացնող անձնակազմի) ծառայողական պարտականությունների և ներկայացվող պահանջների սահմանում, դրանց հիման վրա պարբերական կազմակերպել անձնակազմի վերապատրաստման և ատեստավորման գործընթաց:

ՀՀ բնապանության նախարար, Կոլեգիայի նախագահ Ա. Հարությունյանն ամփոփելով  նիստը, ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև աշխատանքային կարգապահության, աշխատանքային պայմանների բարելավման և  տեխնիկական վերազինման   հարցերի վրա:

Ապրիլ 28, 2011 at 14:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր