«Դաշնակցությունն» առաջարկում է ազգայնացնել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի բոլոր ձեռնարկությունները

«Դաշնակցությունն» առաջարկում է ազգայնացնել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի բոլոր ձեռնարկությունները

Ռեգնում տեղեկատվական գործակալություն

Հայաստանի օրենսդրությունը, որը կարգավորում է տնտեսության հանքարդյունաբերության ոլորտը, շատ թերություններ ունի: Տնտեսության հենց այս ոլորտում են թաքնված այն ֆանտաստիկ հնարավորություններն ու գումարները, որոնց չբավականացնելը կառավարությանը թույլ է տալիս բողոքել, որ այս կամ այն սոցիալական ծրագրերը իրականացնելու համար  միջոցներ չկան: Ինչպես հայտնում է «Ռեգնում»-ի թղթակիցը, այս մասին մայիսի 10-ին` Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է «Դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ինչպես կարծում է Վահան Հովհաննիսյանը, արդյունաբերության ոլորտում հասունացած խնդիրները կարելի է լուծել միայն այդ ոլորտում աշխատող ձեռնարկությունների ազգայնացման եղանակով եւ նրանց հիման վրա հանքարդյունահանման եւ մետաղների վերամշակման պետական խոշոր կորպորացիայի ստեղծմամբ:

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի խորհրդարանում շրջանառության մեջ է դրված կառավարության նախաձեռնած «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի նախագիծը, որտեղ էականորեն մեծացել է հարկային բեռը:

ՀՀ էներգետիակյի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ եթե Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը համարվում է եկամտաբեր ոլորտ, ապա դա դեռ չի նշանակում, որ նրան պետք է պարտադրել մեծ հարկեր:

Մայիս 13, 2011 at 12:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր