Արտադրական աճ` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ում

Արտադրական աճ` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ում

Արմենպրես

 Այս տարվա առաջին եռամսյակում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն վերամշակել է 123 հազ. 862 տ հանքաքար եւ արտադրել է 1645 տ պղնձի, 3644 տ ցինկի խտանյութ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ' կոմբինատում ավել է վերամշակվել 43 հազար 339 տ հանքաքար, արտադրվել' 462 տ պղնձի եւ 583 տ ցինկի խտանյութ:

Ընկերության' կառավարության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանն «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչեւ տարեվերջ նախատեսված է վերամշակվող հանքաքարի ծավալները հասցնել 520 հազ. տոննայի: Վերջին մեկ տարում ձեռնարկության աշխատողների թիվն ավելացել է 100-ով: Բացի դրանից, կատարվել են ընդլայնման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներ: Մասնավորապես' ձեռք են բերվել «Ջամբո» տեսակի հորատանցման մեքենաներ, որը ոչ միայն բարձրացրել է աշխատանքի արտադրողականությունը, այլեւ փոխարինել է ծանր ֆիզիկական աշխատանքին: Աշխատակիցների անվտանգությանն ուղղված միջոցառումներից հատկանշական են կոմբինատի միջին օղակի մենեջերների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացները' անվտանգության ճիշտ կազմակերպման վերաբերյալ:

Մայիս 24, 2011 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր