Քննարկվեցին Օրհուսի կոնվենցիայի շրջանակում համագործակցության հարցեր

Քննարկվեցին Օրհուսի կոնվենցիայի շրջանակում համագործակցության հարցեր

ԷկոԼուր-ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին  

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 23-ին ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:

Զրուցակիցները քննարկեցին Օրհուսի կոնվենցիայի շրջանակում համագործակցության, բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» կենտրոնների ենթակառուցվածքների զարգացման խնդիրների հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը նշեց, որ հանձնարարվել է բնապահպանության նախարարին` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ աշխատանքներ իրականացնել`քննարկելու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առաջարկությունները` Օրհուսի հիմնադրամների ստեղծման եւ գործունեության, տեղական ներկայացուցչության, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ, եւ սեղմ ժամկետներում ներկայացնել արդյունքները:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է Մոլդովայում կայանալիք Օրհուսի կոնվենցիայի կողմերի չորրորդ համաժողովին Հայաստանի մասնակցությունը, եւ նախատեսվում է , որ հայկական պատվիրակությունը կղեկավարի բնապահպանության նախարարը:

Ս. Կապինոսը շնորհակալության հայտնեց համագործակցության համար` հայտնելով նաեւ քննարկումներին մասնակցելու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատրաստակամությունը:

Մայիս 25, 2011 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր