

Tert.am
Բնապահպանական պետական տեսչության կողմից 06.06.11-17.06.11.թթ ընկած ժամանակահատվածում ավարտվել են ստուգումները 39 կազմակերպություններում, իսկ 16-ում ստուգումներն ընթացքի մեջ են:
Ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարությունից, ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 5.31 մլն. դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 60 որոշում և հաշվարկվել է 9.08 մլն. դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Մասնավորապես`
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտով
Գեղարքունիքի ՏԲ-ի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի որսի համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 120.0 հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում: ՀՀ ոստիկանության Գավառի բաժնից ստացված 1 հատ «Բեղլու», 1 հատ «Կողակ» և 20 հատ «Կարաս» տեսակի առգրավված ձկները հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, հաշվարկվել է 230.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 37.5 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում Արփի լճում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ.դրամ վարչական տուգանք և հաշվարկվել է 7.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 50 գծմ ցանց, 7 հատ ծածան, որը հանձնվել է «Գյումրի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Անիի տարածաշրջանում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 30.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է 30գծմ ցանց: Արփի լճից հանվել է տիրազուրկ 200գծմ դնովի ցանց, որը վերցվել է բաժնում պահպանության:
Արարատի ՏԲ-ի աշխատակիցների կողմից ստուգայցերի ընթացքում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքի համար կայացվել է 30.0 հազ.դրամ վարչական տուգանք:
Սյունիքի ՏԲ-ի կողմից իրականացվել է վարչական վարույթ` Սիսիանի ոստիկանությունից ստացված նյութի հիման վրա, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արմավիրի ՏԲ-ի աշխատակիցների կողմից <Միլաքս գրուպ> ՓԲ ընկերությունում ստուգման արդյունքում կայացվել է 150.0հզ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0 հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի ՏԲ-ի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ-ի կողմից «ԵԱԶ» ԲԲԸ ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Լոռու ՏԲ-ի կողմից «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1756.93 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի ՏԲ-ի կողմից «Արարատ մոր և մանկան առողջարան» ՓԲ ընկերության ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 6 կազմակերպությունների ստուգումների արդյունքում կայացվել է 650.0 հզ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և մեկ կազմակերպության համար («Դեդալ» ՍՊԸ) հաշվարկվել է 181.0 հազ.դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի ՏԲ-ի կողմից «Թամարա ֆրութ» ՓԲ ընկերության ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.5 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի ՏԲ-ի հետ ավարտել է ուսումնասիրությունը Արարատյան դաշտավայրում, ինչի արդյունքում կայացվել է 250.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտով
Սյունիքի ՏԲ-ի վարույթին հանձնված 3 գործի նյութերով կայացվել է 150.0 հզ.դրամ գումարի վարչական տւոգանքի 3 որոշում: Կապանի անտառտնտեսությունից ստացված մեկ անտառխախտման դեպքի համար հաշվարկվել է 7.0 հզ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի ՏԲ-ի աշխատակիցների կողմից ստուգայցերի արդյունքում ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանք և հաշվարկվել է 193.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից «Ստեփանավանի ա/տ» մասնաճյուղի ստուգման արդյունքում հաշվարկվել է 5892.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ-ի բաժնի կողմից կայացվել է 1200.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 108.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի ՏԲ-ի կողմից ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Աշխատակիցների կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են առանց համապատասխան անթափանց ծածկոցի սորուն հանքային նյութի տեղափոխման 2 դեպք: Կայացվել է 100.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Լոռու ՏԲ-ի կողմից «Ատ Գրեյն» ՍՊԸ և «Ճանապարհ» ՓԲԸ ստուգումների արդյունքում կայացվել է 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 73.92 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի ՏԲ-ի կողմից «Գոլդեն-Լենս» ՍՊԸ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 13.36 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
ԿՀԹՎՆ ՎԲ-ի աշխատակիցների ստուգումների արդյունքում կայացվել է 300.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 360.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի ՏԲ-ի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 250.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Վայոց ձորի ՏԲ-ի կողմից «Ջերմուկ 3 առողջարան» ՍՊԸ ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 300.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 5.34 մլն.դր. գումար:
Հունիս 23, 2011 at 14:11
