

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հունիսի 23-ի նիստում որոշեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, վերականգնել արգելոցային ռեժիմը: Գործադիրի պաշտոնական կայքում նշված է. «Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ընդունած իր մի շարք որոշումներ, մասնավորապես` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու և այդ արգելավայրի կանոնադրությունը հաստատելու որոշումները, փոփոխություններ կատարել մի քանի այլ որոշումներում։ Փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում և նպատակ ունի ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը։ «Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր ներկայացրած բնապահպանական ծրագիրն իրականացնելու նպատակով։ Իրականացվող աշխատանքի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների արծարծած հարցի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարը, նախարարության աշխատակիցները, մի շարք Հ/Կ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են պետական արգելավայր, ինչից հետո նախարարի հանձնարարությամբ ՍՊԸ իրականացվող աշխատանքը դադարեցվել է։ Դրան հաջորդած բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա մեծացնել նշված տարածքում եղած էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը»:
Կառավարությունը «Գիլանին» վերադարձրեց արգելոցի կարգավիճակը
News.am
Կառավարությունն այսօր` հունիսի 23-ին կայացած նիստում ուժը կորցրած ճանաչեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին 2007 թ. ընդունված որոշումը:
Նշենք, որ արգելավայրում, ի տարբերություն արգելոցի, թույլատրվում է որոշակի տնտեսական գործունեություն իրականացնել:
«Գիլան» արգելավայրը զբաղեցնում էր 118 հա, այն ստեղծվել է Խոսրովի արգելոցի «Բայբուրդ» տեղամասում:
«Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականի հունվարի 14-ին վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրել է «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր կողմից ներկայացված «Կենդանական եւ բուսական աշխարհի օբեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրն իրականացնելու նպատակով:
Այն բանից հետո, երբ արգելավայրում վեր խոյացավ «Դրախտիկ» անունը կրող շինությունը, բնապահպանական կազմակերպությունները բողոքի ձայն բարձրացրեց, քանի որ կասկածներ կային, որ շինությունը լինելու է ռեստորան կամ հյուրանոց:
2011թ. մայիսի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կազմակերպվեց հանդիպում- քննարկում, որին հրավիրված էին «Էկոլոգիական հասարակական դաշինք»-ի ներկայացուցիչներ: Քննարկումների արդյունքում որոշվեց «Գիլան»-ին վերադարձնել պետական արգելոցի կարգավիճակ:
«Էկոլուրի» նախագահ Ինգա Զառաֆյանը NEWS.am-ի հետ զրույցում ողջունեց կառավարության որոշումը, սակայն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որոշման մեջ անորոշ է անավարտ շենքի ճակատագիրը: «Շինության կարգավիճակը պետք է հստակ համապատասխանի արգելոցի կանոնադրությամբ սահմանված պահանջներին»,- նշեց Ի. Զառաֆյանը:
Կպահպանվի՞ էկոհամակարգերի հավասարակշռությունը
1in.am
Կառավարությունն այսօր ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ընդունած իր մի շարք որոշումներ, մասնավորապես` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու և այդ արգելավայրի կանոնադրությունը հաստատելու որոշումները, փոփոխություններ կատարել մի քանի այլ որոշումներում։
Փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում և նպատակ ունի ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը։
«Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր ներկայացրած բնապահպանական ծրագիրն իրականացնելու նպատակով։ Իրականացվող աշխատանքի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների արծարծած հարցի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարը, նախարարության աշխատակիցները, մի շարք Հ/Կ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են պետական արգելավայր, ինչից հետո նախարարի հանձնարարությամբ ՍՊԸ իրականացվող աշխատանքը դադարեցվել է։
Դրան հաջորդած բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա մեծացնել նշված տարածքում եղած էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը։
Խոսրովի անտառը փրկվո՞ւմ է
Lragir.am
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ընդունած իր մի շարք որոշումներ, մասնավորապես` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու և այդ արգելավայրի կանոնադրությունը հաստատելու որոշումները, փոփոխություններ կատարել մի քանի այլ որոշումներում։
Փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում և նպատակ ունի ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը։
«Գիլան» պետական արգելավայրը 2008 թվականին վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին` իր ներկայացրած բնապահպանական ծրագիրն իրականացնելու նպատակով։
Իրականացվող աշխատանքի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցների արծարծած հարցի կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարը, նախարարության աշխատակիցները, մի շարք Հ/Կ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են պետական արգելավայր, ինչից հետո նախարարի հանձնարարությամբ ՍՊԸ իրականացվող աշխատանքը դադարեցվել է։
Դրան հաջորդած բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը փոխել, պետական արգելոցի «Բայբուրդ» տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը, ինչը հնարավորություն կտա մեծացնել նշված տարածքում եղած էկոհամակարգերի պահպանության արդյունավետությունը։
Հունիս 23, 2011 at 15:54
