Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` գալիք մի քանի տարիների ընթացքում Հայաստանում հանքարդյունաբերության մեջ ներդրումները կարող են կազմել 3-4 միլիարդ դոլլար

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` գալիք մի քանի տարիների ընթացքում Հայաստանում հանքարդյունաբերության մեջ ներդրումները կարող են կազմել 3-4 միլիարդ դոլլար

ԱրմԻնֆո

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը արտահերթ նիստում  առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, գալիք մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերությունում ներդրումները կարող են կազմել 3-4 միլիարդ դոլլար: «Մեր գնահատականներով` գալիք մի քանի տարիների ընթացքում ներդրումները կարող են կազմել 3-4 միլիարդ դոլլար: Ես զրուցել եմ պոտենցիալ ներդրողների հետ, ովքեր սպասում են այս օրենսգրքի ընդունմանը»,- ասաց նախարարը:

Մովսիսյանը հավելեց, որ ներդրումներ ակնկալվում են եւ այն մետաղական, ոչ մետաղական հանքավայրերում, հանքային երեւակումներում, որոնք ուսումնասիրության որոշակի փուլ են անցել, եւ այն հանքավայրերում, որոնք ընդհանրապես չեն ուսումնասիրվել: Նախարարը պարզաբանեց, որ գործող օրենսդրույան մեջ կան շատ հակասություններ, եւ այն չի խթանում ներդրումներն այս ոլորտում, իսկ Ընդերքի մասին օրենսգիրքը կոչված է կարգավորելու բոլոր առկա հարցերը եւ հակասությունները:

«Այս ոլորտի մեջ խոշոր ներդրողներ չեն ներգրավվում, քանի որ գործող օրենքների մեխանիզմները մեծ ռիսկեր են պարունակում»,- ասաց նա: Նախարարը օրինակ բերեց, որ երբ իրավաբանական անձը կատարում է հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանք, ապա գործող օրենսդրությունը որեւէ երաշխիք չի տալիս, որ հենց այդ իրավաբանական անձը կշահագործի այդ հանքավայրը: 

Մովսիսյանը նշեց, որ Ընդերքի մասին օրենսգիրքը կոչված է կարգավորելու հարկային դաշտը եւ հեշտացնելու այն:

Հունիս 24, 2011 at 15:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր