Հայ էկոլոգ-ակտիվիստը ընկերների հետ ճեղքել է պահակախումբը «Պուտինի պալատի» մոտ

Հայ էկոլոգ-ակտիվիստը ընկերների հետ ճեղքել է պահակախումբը «Պուտինի պալատի» մոտ

News.am

«Էկովախտա» կազմակերպության, «Յաբլոկո»  եւ «Համերաշխություն» երիտասարդական շարժումների ակտիվիստները, ինչպես նաեւ Գելենջիկի իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչները «հասարակական  ստուգումներ» են անցկացրել Սեւ ծովի ափի այն հատվածում, որտեղ տեղակայված է, այսպես կոչված, Պուտինի պալատը:

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ կառույցին վարչապետի առնչությունը: Բնապահպաններին եւ հասարակական ակտիվիստներին հաջողվել է ճեղքել լողափի պահակախումբը եւ նույնիսկ լողալ ծովում: «Մեզ հաջողվեց ոչ միայն դիտարակել լողափը, այլեւ պաշտպանել այնտեղից օգտվելու մեր իրավունքը», – իր բլոգում գրել է «Էկովախտայի»  ակտիվիստ Սուրեն Ղազարյանը:«Ծովի ափն առանձնացված էր երկաթյա պարսպով, որը, դատելով գրությունից, խոչընդոտում է  քաղաքացիների մուտքը «նավամատույցի տեխնիկական գոտի»: Իրականում պարսպի նպատակը կողմանկի աչքից թաքցնելն է «պալատի»  ափամերձ ենթակառուցվածքների ապօրինի կառուցապատումը: Պարսպի մոտ հերթապահում են սահմանապահներ, որոնք մեզ չթողեցին անցնել», – Ղազարյանի պատմածն է մեջբերել Gazeta.ru.-ն:

«Լողափ մուտք գործելու համար, որն օրենքով պետք է ազատ լինի բոլորի համար, մենք ստիպված էինք շրջանցել պարիսպը գետի երկայնքով,  հետո մի քանի կիլոմետր անցնել անտառով, ներառյալ` էքստրեմալ վայրէջքը կիրճով»,-նշել է ակտիվիստը:Ղազարյանը պատմել է, որ սկզբում  «սեւ հագուստավորները»  փորձել են իրենց խանգարել, հետո կանգնեցերել են, այնպես որ ակտիվիստներն ստիպված են եղել ոստիկանություն զանգահարել:

Հունիս 27, 2011 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր