

ԱրմԻնֆո
Հայաստանը շատ է հետ մնում աղբահանության հարցերում: Այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը Ռուսաստանի գործընկերների հետ տեսակամուրջի ժամանակ:
«Նոր օրենքի միջոցով մենք մտադիր ենք համակարգել աղբի մաքրման վճարները, որը քաղաքացիների ոչ կանոնավոր վճարումների պատճառով ամբողջ գումարից 40%-ի չափով սուբսիդավորվում է քաղաքապետարանի կողմից»,- նշեց նա:
Ռուս գործընկերները ներկայացրեցին աղբի հավաքման եւ վերամշակման ռուսական փորձը եւ քննարկեցին տվյալ հարցը կարգավորող նոր կառույցի ստեղծման հեռանկարները:
Հուլիս 04, 2011 at 15:25
