Գլխավոր հարցը` ինչպես չփչացնել Արարատյան դաշտավայրի խմելու ջուրը, դուրս է մնացել կառավարության հաստատած կարգից

Գլխավոր հարցը` ինչպես չփչացնել Արարատյան դաշտավայրի խմելու ջուրը, դուրս է մնացել կառավարության հաստատած կարգից

ԷկոԼուր

Հուլիսի 7-ին ՀՀ  կառավարության նիստում գործադիրը հաստատեց «Ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրի հաշվառումն իրականացնելու համար ջրաչափի տեղադրման և կնքման կարգը»: Այս մասին «ԷկոԼուր»-ին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

Հանրապետությունում առկա են մոտ 5424 խորքային հորեր, որոնցում հիմնականում ջրաչափական սարքավորումներ տեղադրված չեն: Ըստ Բնապահպանության նախարարության` դա է պատճառը, որ  ջրային ռեսուրսների հաշվառումը ճիշտ չի կատարվում և հնարավոր չի լինում կատարել բնավճարների լիարժեք հաշվառում և  գանձում:

Նշենք, որ ստորգետնյա ջրերի չարաշահմամբ հիմնականում աչքի են ընկնում Արմավիրի և Արարատի մարզերը, որտեղ գտնվում են մեծաքանակ ձկնաբուծարաններ: Ըստ պաշտոնական տվյալների` միայն Արմավիրի մարզում կա 147 ձկնաբուծարան, իսկ Արարատում` 87ձկնաբուծարան: Միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանում: Արդյունքում Արարատում եւ Արմավիրում մարդիկ բողոքում են ջրի պակասից և չեն կարողանում իրենց հողերը մշակել:

Կառավարության ուշադրությունն ենք հրավիրում ևս մեկ խնդրի վրա, որը ոչ պակաս կարևոր է ջրային ռեսուրսների պահպանման համար: Խոսքը ձկնաբուծարանների համար կիրառվող հզոր պոմպերի մասին է: Ըստ հիդրոերկրաբանների` պոմպերի պատճառով հնարավոր է` իրար խառնվեն քաղցրահամ և հանքային ջրերը, և խմելու ջուրը փչանա:

Հուլիս 08, 2011 at 11:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր