

Արթուր Երնջակյան, ԱրմԻնֆո
Հարցազրույց «GeoProMining» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիման Վիկտորի Պովարենկինի հետ
Չնայած նրան, որ մենք վերջերս` 2007թ-ին ենք եկել Հայաստան, մենք հպարտությամբ ենք խոստովանում, որ այժմ ամենախոշոր ներդրողներից ենք: 4-ամյա հաջողված աշխատանքից հետո ես վստահությամբ կարող եմ ասել` այո մեզ այստեղ հարմարավետ է: Երկրում ստեղծված են բոլոր պայմանները ներդրումների համար` կայուն տնտեսական եւ քաղաքական համակարգ, բարենպաստ հարկային ռեժիմ, ներդրողների համար հասկանալի օրենսդրություն:
2008թ. փետրվարի 8-ին Դուք հանդիպեցիք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ այդ ժամանակ նախագահին ներկայացրեցիք հանրապետությունում ընկերության պարտավորությունների կատարման գործընթացը, ոլորտում ոսկու, պղնձի, մոլիբդենի արդյունահանման վիճակը, ներդրված ծրագրերը: Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Հայաստանում, ի՞նչ է հաջողվել անել այդ ժամանակվանից հետ:
Մենք նախագահի հետ պարբերաբար հանդիպում ենք: Հանդիպումներ են եղել նաեւ 2009թ. եւ 2010թ.: «GeoProMining»-ը խոշոր եւ երկարաժամկետ ներդրող է, որը Հայաստանում կարեւոր տնտեսական եւ սոցիալական դեր է խաղում, այդ պատճառով մենք սերտ եւ կառուցողական երկխոսություն ենք վարում երկրի պետական իշխանությունների հետ:
«GPM Gold»-ի գնման պահին Սոտքի ոսկու հանքավայրը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան չէին աշխատում: Բայց ձեռնարկության աշխատեցնելը ճգնաժամի ամենթեժ պահին` 2009թ., թույլ տվեց պահել փորձառու, պրոֆեսիոնալ կադրերի:
Մենք վստահ ենք Հայաստանում մեր բիզնեսի հեռանկարային լինելու վրա, այդ պատճառով պատրաստակամությամբ ներդրումներ ենք կատարում մեր ձեռնարկությունների հետագա արդիականացման համար եւ ներդնում իննովացիոն տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:
Նոր գծեր մենք ծրագրում ենք գործարկել 2013թ.:
Ճգնաժամի հաղթահարման հարցում պետությունը ձեզ օգնե՞ց, որքանո՞վ արդյունավետ օգտագործվեց 2009թ. հունիսին ձեր ձեռնարկություններից մեկին` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին տրամադրված 14 մլն դոլլարի բյուջետային վարկը:
Կայունացման վարկը շատ օգնեց ձեռնարկությանը: Մենք այդ միջոցներն ուղղեցինք արտադրության արդիականացմանը: 2011թ. առաջին եռամսյակում մենք զգալի միջոցներ ենք ներդրել նոր ֆլոտացիոն մեքենայի տեղադրման եւ սարքավորումների թարմացման համար: Ակնկալվում է, որ այդ ներդրումները կավելացնեն վերամշակման ծավալները` տարեկան 3,0-ից մինչեւ 3,5 միլիոն տոննա:
Ընդհանուր առմամբ արդեն որքա՞ն միջոց է «GeoProMining»-ը ներդրել Հայաստանում, ինչպիսի՞ն են մոտակա տարիների ծրագրերը, ե՞րբ եք դուք ակնկալում ներդրած միջոցները հետ վերադարձնել:
Վերջին երկու տարիների ընթացքում մենք Հայաստանում ներդրել ենք 260 միլիոն դոլլար: Իսկ հետագա երեք տարիների ընթացքում ծրագրում ենք ներնդել ավելի քան 120 միլիոն դոլլար:
Հուլիս 08, 2011 at 15:35
