Ըստ Առողջապահության նախարարության տվյալների` Քաղսի եւ Սոլակ գյուղերում աղիքային համաճարակ չկա

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների` Քաղսի եւ Սոլակ գյուղերում աղիքային համաճարակ չկա

ԷկոԼուր

Կոտայքի մարզի Քաղսի եւ Սոլակ համայնքներում համաճարակային իրավիճակը հանգիստ է: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան տեղեկցնում է  ՀՀ առողջապահության նախարարությունը: Հարցումն արված էր նրա հիման վրա, որ մաքրման կայանի չգործելու հետեւանքով Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների ու հարակից համայնքների  կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետ եւ մնում Քաղսի գյուղի տարածքում: Այդ ջրերով գյուղացիները ոռոգում են իրենց հողամասերը:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի ստորագրությամբ օգոստոսի 6-ի ՍՔ/7155-11 նամակում ներկայացված են 2008-2011թթ. Սոլակ եւ Քաղսի համայնքներում սուր աղիքային հիվանդացության ցուցանիշը: Ըստ նախարարության տվյալների` այս տարիների ընթացքում համայնքերում չեն գրանցվել որովայնային տիֆ, պարատիֆ, սալմոնելոզ, դիզինտերիա, հայտնի էթիոլոգիայի աղիքային վարակ, վիրուսային հեպատիտ Ա հիվանդությունները: Միայն գրանցվել է անհայտ էթոլոգիայի աղիքային վարակի մեկական դեպք 2008-2011թթ. ընթացքում երկու համայնքներում: Միակ գերազանցումը եղել է 2010թ.`  անհայտ էթոլոգիայի աղիքային վարակի 3 դեպք Քաղսի համայնքում:

Լուսանկարը` Սոնա Սիրունյանի

Օգոստոս 10, 2011 at 11:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր