Որսորդները սպասում էին Հայաստանում սիրողական որսի սեզոնի բացմանը

Որսորդները սպասում էին Հայաստանում սիրողական որսի սեզոնի բացմանը

ԷկոԼուր

Որսորդները սպասում էին իրենց բաղձալի ժամին: Հայաստանում բացվում է սիրողական որսի սեզոնը: ՀՀ բնապահպանության նախարարության կայքում հրապարակված է այն տեսակների ցուցակը, որոնց թույլատրվում է որսալ, քանակը եւ  սեզոնի ավարտման ժամկետը, որոնք նախատեսված են յուրաքանչյուր տեսակի համար:

Այսպես, օգոստոսի 27-ից կարելի է որսալ լոր, աղավնիներ, քարակաքավ, կտցարազգիներ, արտույտներ, սարյակ, կեռնեխներ, մոխրագույն ագռավ եւ կաչաղակ:

Սեպտեմբերի 15-ից կարելի է որսալ ջրլող թռչուններ: Նոյեմբերի 1-ից թույլատրվում է քարակաքավի, աղվեսի, վայրի խոզի, նապաստակի որսը:

Նշենք, որ թեպետ թույլտվություն տրված է ընդամենը ջրլող 6 տեսակների համար, բայց ջրային տարածքներում կարելի է տեսնել ջրլողների տասնյակ տեսակներ: Տեսակներից շատերը գրանցված են Կարմիր Գրքում: Հասարակայնությունը բազմիցս հարց է բարձրացրել ՀՀ բնապահպանության նախարարության առաջ այն մասին, որ որսորդների համար գործնականում անհնար է որոշել, թե ինչ թռչունի են կրակում` Կարմիր գրքում գրանցված, թե ոչ, եւ պահանջել է միջոցառումներ ձեռնարկել: Հատուկ ուշադրություն է դարձվել Արմաշի տարածքին: Տարածքը թռչունների համար գրավիչ է, քանի որ Արմաշում ձկնաբուծարաններ են, եւ թռչունների համար կա ուտելիք` ձուկ:  Մյուս կողմից, տարածքը մասնավոր է, որտեղ չեն թողնում անգամ բնապահպանական պետական տեսչությանը: Դեռ հարցը բաց է մնում, իսկ Հայաստանում սպանված թռչունների լուսանկարները զարդարում են հայտնի որսորդական կայքերը:

Օգոստոս 29, 2011 at 11:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր