

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին ընդունեց Թռչկանի ջրվեժի խնդրի վերաբերյալ որոշում: Ըստ որոշման` փոփոխություն է կատարվել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` ջրվեժի գտնվելու վայրի և շրջակայքի մեկ հեկտար հողը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների` բնապահպանական նշանակության հողերի կատեգորիա եւ Թռչկանի ջրվեժի տարածքում մտցվելու է հատուկ պահպանվող տարածքի ռեժիմ։ «Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված», -ասել է վարչապետը:
«ԷկոԼուր»-ը ողջունում է կառավարության որոշումը, սակայն հարկ է համարում հիշեցնել, որ ՀԷԿ-ի կառուցման արտոնագիրը եւ ջրօգտագործման թույլտվությունը դեռեւս պաշտոնապես չեղյալ չեն համարվել, եւ «Ռոբշին» ընկերությունն արդեն իսկ հայտարարել է Բնապահպանության նախարարությանը դատի տալու մասին, եթե նախարարությունը չեղյալ հայտարարի արտոնագիրը:
Նոյեմբեր 03, 2011 at 16:25
