

Սյունաց երկիր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 2-ին այցելեց Սյունիք:
Ագարակում Ա.Գեւորգյանն այցելեց նաեւ պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացավ արտադրական գործունեությանը, ներդրումային ծրագրերին: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2009թ. հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել էր 14 մլն դոլարի կայունացման վարկ:
Ձեռնարկության ղեկավարությունը փոխվարչապետին տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրերը ներառում են արտադրության արդիականացում, աշխատակիցների որակավորման բարձրացում, ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխում, ինչպես նաեւ հանքավայրի տեխնիկական վերազինում: Կոմբինատի արդիականացման համար, որը նախատեսվում է ավարտել 2012թ. առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 20 մլն դոլար: Նշվեց, որ նախատեսվում է նաեւ նոր` մոտ 40 աշխատատեղի ստեղծում:
Փոխվարչապետին տեղեկացվեց, որ ընթացքի մեջ է հարստացուցիչ ֆաբրիկայի` նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցած նոր մասնաշենքի կառուցումը, որը կավարտվի տարեվերջին: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ արտադրության ծավալը ներկայիս 3 մլն տոննայից 2012թ. կհասցվի մինչեւ 3,5 մլն տոննայի:
Դեկտեմբեր 20, 2011 at 14:14
