ԵԼԱԿԵՏԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է

ԵԼԱԿԵՏԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ՝ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

Սեւանի հիմնախնդիրների համատեքստում անդրադարձ է եղել նաեւ «Սեւան» ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության լրամշակված տարբերակին, որը ներկայացրել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Ծավալվել է շահագրգիռ քննարկում, որի ընթացքում առաջարկություններ ու դիտողություններ են հնչել «Սեւան» ազգային պարկի կառավարման խնդիրների, վերահսկողական գործառույթների վերաբերյալ։

Խորհրդակցության մասնակիցներն անհրաժեշտ են համարել կատարվող աշխատանքներում որպես ելակետ ընդունել Սեւանի պահպանման խնդիրները։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը կարեւորել է Սեւանի խնդիրներով շահրագրգիռ բոլոր կողմերի ներգրավումը եւ համագործակցված աշխատանքը։ Կարեն Կարապետյանն առաջնահերթ է համարել Սեւանի ամբողջ ավազանի պատշաճ վերահսկողությունը, տարիների ընթացքում կուտակված խնդիրների վերհանումը եւ դրանց համապարփակ լուծումներ գտնելը։

Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել հանձանժողովի աշխատանքի մասին՝ նշելով, որ հանրապետության նախագահի կողմից տրված բոլոր հանձնարարականները ներառված են աշխատանքային ծրագրերում եւ դրված են գործողության մեջ։

Հուլիս 13, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր