GPM GOLD ընկերությունը գործում է համաձայն Հայաստանի բնապահպանական օրենսդրության

GPM GOLD ընկերությունը գործում է համաձայն Հայաստանի բնապահպանական օրենսդրության

ԱրմԻնֆո

 Ոսկի ստացող GPM GOLD ընկերությունը, որը շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը, չունի և չի կարող ունենալ էկոլոգիայի հետ կապված գլոբալ պրոբլեմներ, և նա միշտ պահպանել ու պահպանում է հանրապետությունում գործող բնապահպանական օրենսդրությունը: Այս մասին մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության տնօրեն Վլադիմիր Կոզլովը:

Սոտքի հանքավայրում մանրացնող-տեսակավորող սարքավորումների տեղադրումը կատարվել է Հայաստանում գործող բնապահպանական օրենսդրությանը համապատասխան, հայտարարել է նա: Ըստ օրենքի, բնապահպանական փորձագիտության ենթակա է լեռնաարդյունաբերական տեսակը,հանքանյութի ստացումը և վերամշակումը և ոչ թե մանրացման գործընթացը: Այդ սարքավորումը թույլ է տալիս կատարել հանքանյութի մեխանիկական բաժանում, ինչը նախկինում արվում էր գրեթե ձեռքով:

Սոտքի հանքավայրում և Արարատի ֆաբրիկայում կատարվում է ջրի, օդի և հողի ամենամսյա մոնիթորինգ: Ընդ որում, նմուշները վերցվում են Լեռնային մետաղագործության ինստիտուտի մասնագետների կողմից: Կոզլովը հիշեցրել է, որ «Ալբիոն» նախագծի էկոլոգիական բաղադրիչի գնահատման համար հրավիրվել են անկախ մասնագետներ, ի դեմս հանրահայտ հարավ-աֆրիկյան DigByWellsEnvironmental ընկերության, որն էլ կազմել է շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ գնահատականը:

Մարտ 21, 2012 at 14:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր