

ԱրմԻնֆո
Հայաստանի խորհրդարանը մարտի 20-ի հերթական նիստի ժամանակ համաձայնվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առարկությունների հետ:
ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի խոսքերով` նախագահի առաջարկություններում եւ առարկություններում մասնավորապես ասվում է, որ օրենքով հաստատվել է չհիմնավորված սահմանափակումներ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակների համար:
Մարտ 21, 2012 at 16:38
