

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 25-ին Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրի հարցով հանդիպում չի ունեցել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ղեկավարների հետ եւ նման որեւէ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը: Նշենք, որ «ԷկոԼուր»-ի աղբյուրները մեզ տեղեկացրել էին, որ նախարարը մտադիր է հանդիպել Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ղեկավարների հետ, ինչի մասին «Մեղրաձոր առողջարանային գոտում են կենտրոնացել հանքարդյունաբերության ռիսկերը» հրապարակման մեջ գրել էր «ԷկոԼուր»-ը դեկտեմբերի 25-ին www.ecolur.org կայքում:
Հիշեցնենք, որ «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը մտադիր է բաց եղանակով շահագործել Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրը, ինչին դեմ է հասարակայնությունը:
Դեկտեմբեր 25, 2012 at 19:45
