

ԷկոԼուր
Խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի նկատմամբ՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ: Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի վերջին Կենդանաբանական այգու երեք էգ առյուծներ հարձակվել են տարեց էգ առյուծի վրա, բզկտել նրան: Իսկ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը շները հոշոտել էին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված երեք մուֆլոնի:
Փետրվար 11, 2013 at 17:49
