

ԷկոԼուր
2013թ. Երեւանի կանաչապատման աշխատանքների համար Երեանի քաղաքապետարանին անհրաժեշտ կլինի լրացուցիչ 200 բանվորական աշխատուժ: Այս մասին, մայրաքաղաքի 2013 թվականի զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքները ներկայացնելիս, ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: 2013թ-ին Երևանում 20 կմ ոռոգման նոր ցանց է կառուցվելու: 2012թ-ին Երևանի ոռոգման ցանցը համալրվել է 14 կմ-ով։
«Երևանում դեռ ունենք չմշակված գազոնային տարածքներ, որոնք լայն ծավալով ներգրավելու ենք նոր սիզամարգեր և ծաղկապատ տարածքներ ստեղծելու համար։ Քաղաքապետին կից բնապահպանական խորհուրդն արդեն ներկայացրել է այն ծառատեսակների ցանկը, որոնք նպաստավոր են Երևանի համար։ Դա հիմնավոր մասնագիտական կարծիք է մեզ համար»,- ասել է քաղաքապետի տեղակալը։
Կամո Արեյանը 2013-ի տարեկան ծրագրում հատկանշել է նաև վարչական շրջաններում մեծ հանգստի գոտի կառուցելու հանձնարարությունը և նշել Էրեբունի, Աջափնյակ, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջաններում անցյալ տարի կառուցվածների օրինակները։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Լուսանկարը` www.yerevan.am կայքի
Փետրվար 11, 2013 at 17:57
