

ԷկոԼուր
Բնապահպանական պետական տեսչությունը 25.02-01.03.2013թթ. ժամանակահատվածում մի շարք խախտոմներ է հայտնաբերել, որոնց արդյունքում շրջակա միջավայրին պատճառվել է 5.39 միլիոն դրամի վնաս իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել շուրջ 5.39 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 1.61 միլիոն դրամի գումար: Հիշեցնենք, որ 11.02-22.02.2013թթ. ժամանակահատվածում բնությանը պատճառվել էր 5.13 միլիոն դրամի վնաս:
Այս անգամ խախտումները հետյեյալն են.
«Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով հաշվարկվել է 3.97 մլն,դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 գործի համար հաշվարկվել է 844.5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 181.5 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 39.0 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս իսկ բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար հաշվարկվել է 351.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 29 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գյումրու տուն ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 24 հատ տիրազուրկ ՙսիգ՚ տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել են Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանական բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձերի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 11.2 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ»:
Մարտ 04, 2013 at 15:12
