2012թ. պետական պահուստները համալրվել են նաև 8431,2 գրամ թանկարժեք մետաղի պարունակությամբ իրերով

2012թ. պետական պահուստները համալրվել են նաև 8431,2 գրամ թանկարժեք մետաղի պարունակությամբ իրերով

ԷկոԼուր

2012թ. ընթացքում «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»-ի պահուստները համալրվել են թանկարժեք մետաղներից պատրաստված թվով  13 հատ` 78,31 գրամ ընդհանուր քաշով ոսկյա  և 1097 հատ` 3371,7 գրամ ընդհանուր քաշով արծաթյա իրերով: Պետական պահուստները համալրվել են նաև 8431,2 գրամ թանկարժեք մետաղի պարունակությամբ իրերով: Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների գները 01.01.2013թ. դրությամբ կազմել են` ոսկի` 325.8 մլն. դրամ, արծաթ` 8,3 մլն. դրամ, արծաթ-պալադիումի համաձուլվածք` 8,8 մլն. դրամ, պլատին` 3.2 մլն.դրամ:

Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների  նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2012թ. համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվության մեջ:

Մարտ 29, 2013 at 11:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր