Բնությանը պատճառվել է 3.3 միլիոն դրամի վնաս

Բնությանը պատճառվել է 3.3 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանական պետական տեսչության կողմից 24.06-30.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, արդյունքում կայացվել է 2.3 միլիոն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 3.3 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.88 միլիոն դրամ գումար:                                   

Մասնավորապես` 

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքերի քննության արդյունքում կայացվել է 350.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 307.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտումների համար  1 տնտեսվարողի և 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:  

Տավուշի  տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ իրականցված   ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 450.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1,05մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:                           

Հողերի պահպանության ոլորտ

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային  բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 564.36հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 կազմակերպությունում  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում:                                                                                                                                                       

Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 150.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.068մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն

Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի շինարարության համար կայացվել է  50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 97.5հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար                                                                   

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 4.5կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հուլիս 01, 2013 at 17:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր