

ԷկոԼուր
«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի Քարասար և Պրիխրեպտովոյի /Մեղրասար/ ազնիվ մետաղների երևակումում հանքաքարի փորձնական հանույթի տեխնոլոգիական մշակման և Տաշտուն համայնքի վարչական տարածքում հանքաքարից ոսկու և բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցման նախագծերը: Այս մասին նշված է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ ընկերությունը բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի շինարարությունը սկսել էր առանց թույլատրող փաստաթղթերի, ինչի համար Բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը կասեցրել էր ընկերության գործունեությունը:
Օգոստոս 12, 2013 at 15:08
