ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄՇԱԿՎԵԼ Է 10 ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄՇԱԿՎԵԼ Է 10 ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ԱրմԻնֆո

Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացման առնչությամբ մշակվել է 10 տարվա համար նախատեսված միջոցառումների ծրագիր: Այդ մասին լրագրողներին հաղորդել է տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` նախագահ Սերժ Սարգսյանի Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ծախսել 1,4 մլրդ դրամ` լճի ջրի մակարդակի բարձրացման առնչությամբ նոր ճանապարհներ կառուցելու անհրաժեշտության առնչությամբ: Ընդհանուր առմամբ պետք է կառուցվի 15 կմ ճանապարհ, ինչի համար կծախսվի 4,4 մլրդ դրամ:

Գ. Սարգսյանն ավելացրել է, որ հաջորդ տարի կավարտվեն Լճաշեն գյուղում այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Միևնույն ժամանակ նա նշել է, որ արդեն ձմռանը կբացվի 2,5 կմ երկարությամբ նոր ճանապարհ, որն անցնում է Լճաշեն գյուղով, իսկ հաջորդ տարի աշխատանքները կշարունակվեն: Գյուղում վերանորոգման աշխատանքների համար պետությունը կտրամադրի լրացուցիչ 278 մլն դրամ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐԵԼ Է ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 
Panorama.am

Այսօր Սևանում տեղի ունեցավ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստը, որը վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա էին նաև փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, Սևան ազգային պարկի տնօրեն Աշոտ Ջնդոյանը և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Ինչպես նշեց բնապահպանության նախարարը, նիստում քննարկվելիք հարցերը բավական շատ են, սակայն հիմնականում կապված են ափամերձ շրջանների շահագործման հետ:

Նա նշեց, որ այս տարվա ընթացքում իրականացվել է մոտ 600 հեկտար անտառապատ տարածքների մաքրում և ավելացրեց, որ մոտ 400.000 մանրաձուկ է բաց թողնվելու Սևանա լիճ. դրա մի մասն արդեն բաց է թողնվել:

Ըստ նախարարի, տարվա ընթացքում կատարվելու է նաև ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում:

Նախարարը հայտնեց, որ Ազգային պարկի հետագա խնդիրներից են տարածքների ճշգրտման և սահմանազատման խնդիրը , ինչպես նաև պարկին հարակից 33 համայնքների սահմանների ճշգրտման հարցը, որը հնարավորություն կտա անտառատնկման գործընթաց իրականացնել:

Նա նշեց, որ կատարվելու են նաև անտառների հաշվառման աշխատանքներ` համայնքների հետ համաձայնեցված:

Այս տարվա ընթացքում մոտ 3500 հեկտար անտառատունկ է նախատեսված, ինչպես նաև վերաբացվելու է Մարտունու տնկարանը:

Նախարարը նաև նշեց, որ հստակեցվում է պարկի և համայնքների միջև տարածքների վերաբաշխման հարցը, որպեսզի նոր ուրվագծերով և նոր նախագծերով Պարկի կադաստրային նոր քարտեզ կազմվի:

«Կան տարածքներ, որոնք համայնքներին կվերադարձվեն և կան տարածքներ, որոնք անհրաժեշտության դեպքում, հակառակը, կվերցվեն համայնքներից և կտրվեն Պարկինե,-ասաց Արամ Հարությունյանը:

Ըստ նախարարի,  սեփականության կապակցությամբ կա հստակ դիրքորոշում և նման խնդրի առաջացման դեպքում սեփականատերը փոխհատուցում կստանա: Ա. Հարությունյանը նաև հայտնեց, որ նիստի ժամանակ ՀՀ նախագահի տրված ցուցումների հիման վրա կազմվելու է 2010 թվականի աշխատանքային ծրագիրը:

Նոյեմբեր 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր