

ԷկոԼուր
Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նշված է նախագծի փաստաթղթերում, փոփոխությունների նպատակն է վարչական պատասխանատվության խստացման միջոցով շտապ կանխել ջրային ռեսուրսների անարդյունավետ և ապօրինի օգտագործումը, բարելավել Արարատյան ջրահավաք ավազանի ջրապահպան ռեժիմը: Նախագիծը մշակել է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Այն կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը:
Օգոստոս 29, 2013 at 15:51
